Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Ինտիմ կյանքի օգուտները

Ինտիմ կյանքի օգուտները

Այն մասին, որ սեքսը դրական ազդեցություն է թողնում կնոջ ընդհանուր ինքնազգացողության վրա, գիտեն բոլորը: Բայց դուք գիտեք, որ սեքսի "որակը" նույնպես կարևոր է: Հատկապես կանոնավոր և "որակյալ" սեռական հարաբերություններն են, որ առանձնահատուկ օգտակարությամբ են օժտված:

1. Սեքսն օգնում է նիհարել


Դուք միշտ զբաղվում եք ֆիտնեսով, բայց նկատելի արդյունքների չեք հասնում, կամ էլ ժամանակ չունեք սպորտով զբաղվելու համար: Այնինչ սեքսը կարող է փոխարինել ոչ այնքան հաճելի մարզումներին:


Փորձագետներն իրենց հետազոտությունների ընթացքում պարզել են, որ սեքսով զբաղվելն օգնում է կես ժամվա ընթացքում 75-ից մինչև 150 կալորիա վառել: Սեքսը կարելի է համեմատել այնպիսի ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետ, ինչպիսիք են յոգան (կես ժամում` 114 կալորիա), պարը (129 կալորիա) կամ քայլելը (կես ժամում 153 կալորիա): Լրացուցիչ բոնուս. սեքսն օգնում է բոլոր մկանները տոնուսի մեջ պահել: Սեքսի ժամանակ օրգանիզմում "տեստոստերոն" հորմոն է արտադրվում, որը այդ ժամանակ առաջացող մյուս բոլոր հորմոնների պես անհրաժեշտ է մկանները տոնուսի մեջ պահելու համար:

 

2. Սեքսը պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները


Սրտանոթային համակարգի հիվանդությունները մահացության գլխավոր պատճառներից են, հատկապես կանանց շրջանում:


Ցածր կալորիականությամբ կերակրացանկը և վնասակար խոլեստերինի մակարդակին հետևելը չնայած հրաշալի մեթոդներ են սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարելու համար, բայց միակը չեն:


Գիտնականները պարզել են, որ շաբաթական 2 և ավելի անգամ սեքսով զբաղվելու դեպքում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը կիսով չափ կարելի է նվազեցնել: Այդպիսի դրական դինամիկա առկա է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում:

3. Սեքսն օգնում է ազատվել անքնությունից


Եթե անքնության դեմ ձեզ երիցուկով թեյը կամ տաք կաթը չեն օգնում, ապա հուշենք, որ քնի կարգավորման լավագույն միջոց է սեքսը, հատկապես այն դեպքում, երբ անքնությունը զուգակցվում է սթրեսով և անհանգիստ վիճակով: Օրգազմը թույլ է տալիս մարդուն լիովին թուլանալ, ինչը շատ անհրաժեշտ է հատկապես անքնությամբ տառապելիս: Մարդկանցից շատերն են սեքսից հետո ավելի հեշտ և հանգիստ քնում:


Սեքսը հանգստացնող գերազանց միջոց է

4. Սեքսով զբաղվելն օգնում է դեպրեսիայի ժամանակ


Սեքսով զբաղվելը տրամադրությունը բարձրացնելու, դեպրեսիան և անհանգիստ վիճակը հաղթահարելու ամենալավ միջոցն է:
Սեքսը բարելավում է մարդու հոգեկան վիճակը և օգնում հաղթահարել սթրեսը: Պատճառն այն է, որ սեքսով զբաղվելը իջեցնում է կորտիզոլ հորմոնի մակարդակը և արյան ճնշումը:


5. Սեքսը բարձրացնում է իմունիտետը


Զարմանալի է, բայց վարակիչ հիվանդությունների և մրսածության դեմ շատ ավելի հեշտ ու արդյունավետ է պայքարել, եթե կանոնավոր զբաղվեք սեքսով:


Սեքսն օգնում է բարձրացնել իմունիտետը և դրանով իսկ օրգանիզմը պաշտպանել վարակներից: Թեստերի արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթը 2 և ավելի անգամ զբաղվում են սեքսով, 30%¬ով ավելացնում են իմունոգլոբուլին կոչվող հակամարմինների քանակը, որոնք էլ պատասխանատու են իմունիտետի ամրապնդման համար:


Փորձերը նաև ցույց են տվել, որ սեքսով ակտիվ զբաղվող մարդիկ վարակիչ հիվանդությունները ու մրսածությունն ավելի թեթև են տանում և 7-8 օրով ավելի շուտ են առողջությունը վերականգնում, քան նրանք, ովքեր շաբաթը 1 անգամ են զբաղվում սեքսով:

6. Սեքսը օգնում է հաղթահարել ցավը


Թերևս դուք նույնպես ձեր ամուսնուն բազմիցս ասած լինեք` "Սիրելիս, հիմա չէ, անտանելի գլխացավ ունեմ": Այնինչ դուք պետք է ասեիք` "Սիրելիս, ինձ մոտ գլխացավ է սկսվում, արի սեքսով զբաղվենք":


Սեքսով զբաղվելիս օրգանիզմում օքսիտոցին հորմոն է արտադրվում, որն իր հերթին խթանում է էնդորֆինների արտազատումը: Դրա շնորհիվ սեքսը ցավազրկող հրաշալի հատկությամբ է օժտված:


Ամբողջ աշխարհի գիտնականները երկար ժամանակ բանավիճում են այն հարցի շուրջ, թե կրիտիկական օրերին կարելի է զբաղվել սեքսով: Մասնագետներից ոմանք ասում են, որ սեքսը օգնում է այդ օրերին հաղթահարել ցավը: Մյուսները, հակառակը, համոզված են, որ այդ օրերին սեքսով զբաղվելը շատ ավելի վնաս է հասցնում, քան օգուտ:


7. Սեքսով զբաղվելը երիտասարդացնում է


Կարող է, արդյոք, սեքսը նպաստել երիտասարդացմանը: Գիտնականները պարզել են, որ կարող է: Կանոնավորապես սեքսով զբաղվելը օգնում է լավացնել մաշկի վիճակը:


Սեքսի ժամանակ օրգանիզմում դեգիդրոէպիանդրոստերոն կոչվող հորմոնն է արտադրվում, որը ոչ միայն բարձրացնում է իմունիտետը, այլև բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա:


Սեքսից ստացած հաճույքը խթանում է մաշկի վերականգնողական հատկությունները և նպաստում կոլագենի առաջացմանը: Դրա մասին հատկապես պետք է մտածեն 35-ից բարձր տարիք ունեցող կանայք, որոնց օրգանիզմում կոլագենի քանակը պակասում է, և ծերացման նշաններն ավելի նկատելի են դառնում:

8. Սեքսը պաշտպանում է միզասեռային համակարգը


Սեքսն օգնում է հաղթահարել միզապարկի որոշ հիվանդություններ, օրինակ, անմիզապահությունը: Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս օրվա ընթացքում և սեքսի ժամանակ Կեգելի վարժություններն անել: Ինչու: Որովհետև այդ վարժությունները ոչ միայն սեքսի ժամանակ ուժեղացնում են հաճույքի զգացողությունը, այլև ամրացնում են մկանները: Այդ վարժությունները շատ պարզ են: Հարկավոր է 3 վայրկյանը մեկ ձգել ներազդրային մկանները և թուլացնել: Դա թույլ կտա խուսափել միզասեռային համակարգում ծագող տարբեր խնդիրներից:


Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կնոջ կյանքում սեքսի բացակայությունը բացասաբար է ազդում առողջության վրա: Պարզվում է, որ նույնիսկ 3 օրվա ընթացքում սեքսով չզբաղվելը կնոջ օրգանիզմում մի քանի անգամ մեծացնում է բորբոքային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Սկզբնաղբյուր. erkusov.com
Աղբյուր. Slaq.am
Լուսանկարը. 7ya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ